Դեմոկրատները Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևը ներկայացրել են Կոնգրես
Դեմոկրատները Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևը ներկայացրել են Կոնգրես

Դեմոկրատները Կոնգրեսին են ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ, Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին բանաձևը:

«Դեմոկրատական կուսակցության» անդամները համապատասխան բանաձևը ներկայացրել են ներկայացուցիչների պալատ: Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները կոչ են անում Միացյալ Նահանգների փոխնախագահին կաբինետ հրավիրել և բարձրացնել նախագահի լիազորությունների դադարեցման հարցը, հակառակ դեպքում դեմոկրատները կրկին իմպիչմենթի են ենթարկում Թրամփին:

Հակառակորդները գործող նախագահին մեղադրում են ապստամբություն հրահրելու մեջ: Բանաձևի նախագծում նշվում է, որ Թրամփը անհիմն կասկածի տակ է դրել նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Նշված մեղադրանքը նա կրկնել է նաև հունվարի 6-ին Կապիտոլիումի դիմաց կայացած հանրահավաքում:

Նախագծում նշվում է նաև Թրամփի հեռախոսազրույցը, Ջորջիա նահանգի նահանգապետի հետ, որում, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, գործող նախագահը որոնում է անհրաժեշտ ձայներ Ջորջիա նահանգում, ընտրությունների արդյունքները փոխելու համար: Բանաձևը քվեարկության կդրվի ներկայացուցիչների պալատում հունվարի 13-ին: