Դեմոկրատները ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում կրկին ներկայացրել են Նենսի Փելոսիին
Դեմոկրատները ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում կրկին ներկայացրել են Նենսի Փելոսիին

Դեմոկրատները ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում կրկին ներկայացրել են Նենսի Փելոսիին: Ինչպես հայտարարում է Փելոսի, այս պաշտոնում իր առաջնահերթությունները կլինեն իրավապահ մարմինների բարեփոխումների մասին օրենքի ընդունումը, ինչպես նաև առողջապահական և բնապահպանական օրենսդրության կատարելագործումը:

80-ամյա Նենսի Փելոսին ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը կզբաղեցնի ևս երկու տարի:

«Կորոնավիրուսը բացահայտեց այն անարդարությունները, որոնք կապված են մեր առողջապահական համակարգի գործունեության հետ: Մենք պետք է այն արմատախիլ անենք, որպեսզի հաղթենք վարակին, հարգենք հերոսներին  և ամերիկացիներին օգնենք ֆինանսապես»,- հայտարարել է Նենսի Փելոսին:

Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում Նենսի Փելոսիի վերընտրման քվեարկությունը տեղի կունենա Կապիտոլիումում 2021 թվականի հունվարին: Հանրապետականները առաջադրել են իրենց սեփական թեկնածուին, սակայն Կոնգրեսի ստորին պալատում մեծամասնությունն ունեն դեմոկրատները, և հաշվի առնելով դա, Փելոսիի մրցակիցը գործնականում այդ պաշտոնը զբաղեցնելու ոչ մի շանս չունի: