Դեմոկրատ թեկնածուի հաղթանակի դեպքում երկրին սպասվում է չտեսնված տնտեսական դեպրեսիա. Դոնալդ Թրամփ
Դեմոկրատ թեկնածուի հաղթանակի դեպքում երկրին սպասվում է չտեսնված տնտեսական դեպրեսիա. Դոնալդ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ դեմոկրատ թեծնածուի հաղթանակի դեպքում, երկրին սպասվում է աննախադեպ տնտեսական դեպրեսիա: Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Լուիզիանայում ելույթ ունենալիս:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով, դեմոկրատները գնալով դառնում են տոտալիտար, փորձում են ոչնչացնել ամերիկյան ժողովրդավարությունը, որպեսզի հաստատեն իրենց սոցիալական օրակարգը:

«Ամերիկայի վերափոխման արշավի ընթացքում, դեմոկրատները գնալով դառնում են տոտալիտար, խեղդում են այլակարծությունները, ճնշում անմեղներին, անտեսում են համապատասխան իրավական գործընթացները, կազմակերպում են ցուցադրական դատական գործընթացներ և փորձում են ոչնչացնել ամերիկյան ժողովրդավարությունը,  իրենց սոցիալական օրակարգը սահմանելու համար», – հայտարարել է Դոնալդ Թրամփը: