Դեմ եմ բռնությանը և կոչ եմ անում գործընկերներին զուսպ մնալ. Արչիլ Թալակվաձե
Դեմ եմ բռնությանը և կոչ եմ անում գործընկերներին զուսպ մնալ. Արչիլ Թալակվաձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեն արձագանքել է «ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեի և մեծամասնական պատգամավոր Դաչի Բերայայի միջև ֆիզիկական դիմակայությանը:

Թալկվաձեն իր գործընկերներին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն:

«Շատ ցավալի է, որ նման պահին, երբ խորհրդարանի վրա ենթադրաբար տեղի է ունեցել քիմիական հարձակում, մեր որոշ օպոնենտներ զբաղված են ցինիկ հայտարարություններով: Սա կրկին ցույց է տալիս նրանց վերաբերմունքը խորհրդարանի նկատմամբ: Ինչ վերաբերում է տեղի ունեցած միջադեպին, ես որպես խորհրդարանի խոսնակ, դեմ եմ ցանկացած ֆիզիկական դիմակայությանը: Կոչ եմ անում իմ գործընկերներին ցուցաբերել զսպվածություն»,- ասել է Արչիլ Թալկվաձեն: