Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Լրատվությունն այս մասին տարածում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում: ԵԱՀԿ-ի նախագահերկրի՝ Սլովակիայի մայրաքաղացում մինիստերիալը անց է կացվելու դեկտեմբերի 5-6-ին: