Դեկտեմբերի 22-ին եկեք Հանրապետության հրապարակ, միասին վառենք տոնածառի լույսերը և պահենք երազանքներ. Կախա Կալաձե
Դեկտեմբերի 22-ին եկեք Հանրապետության հրապարակ, միասին վառենք տոնածառի լույսերը և պահենք երազանքներ. Կախա Կալաձե

Մայրաքաղաքի գլխավոր տոնածառը Առաջին Հանրապետության հրապարակում վառվելու է դեկտեմբերի 22-ին,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, անցկացվելու է բավականին հետաքրքիր տեսարան և մեծ արարողություն:

«Դեկտեմբերի 22-ին, 20:00-ին, Հանրապետության հրապարակում  կանցկացվի քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման  արարողությունը, որին ցանկանում եմ հրավիրել մայրաքաղաքի բնակչությանը, որպեսզի գան իրենց երեխաների և թոռների հետ: Դեկտեմբերի 22-ին եկեք, միասին վառենք տոնածառի լույսերը և պահենք երազանքներ»,- հայտարարել է Կալաձեն: