Դավիթ Զալկալիանին Ժնևի բանակցությունների համանախագահների հետ զրուցել է Վրաստանի քաղաքացիների անօրեն ձերբակալությունների և «սահմանազատման» մասին
Դավիթ Զալկալիանին Ժնևի բանակցությունների համանախագահների հետ զրուցել է Վրաստանի քաղաքացիների անօրեն ձերբակալությունների և «սահմանազատման» մասին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հադիպում է անցկացրել Վրաստանում այցով գտնվող Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահների հետ:

Նախարարության փոխանցմամբ, արտաքին գործերի նախարարը վրդովմունք է հայտնել Ռուսաստանի կողմից հաճախակի դարձած սադրանքների առնչությամբ, որը ողջ տարածաշրջանում վտանգ է ստեղծում խաղաղությանը և կայունությանը և սահմանափակում տեղի բնակչության հիմնարար իրավունքները:

Բացի այդ, գերատեսչության փոխանցմամբ, Դավիթ Զալկալիանին սուր կերպով բարձրացրել է Վրաստանի քաղաքացիների անօրեն ձերբակալության և առևանգման դեպքերի թեման, ինչպես նաև՝ Ատոց գյուղի, Զեմո Նիքոզիի և Խուրվալեթիի հարակից տարածքում «սահմանազատման» անօրեն գործընթացը:

«Նշվել է նաև Ռուսաստանի կողմից հիբրիդային գործիքների ակտիվացումը և ապատեղեկատվական հարձակումները Վրաստանի և Եվրամիության դիտորդական առաքելության նկատմամբ: Նախարարի հայտարարությամբ, նման ապակառուցողական քայլերի նպատակը երկրում իրավիճակի ապակայունացուն է: Արտաքին գործերի նախարարն ընդգծել է Գալիում և Ախալգորիում ստեղծված բարդ մարդասիրական իրավիճակը, բռնազավթված գոտու փակումը և ազատ տեղաշարժի սահմանափակումը: Կողմերը զրուցել են Ռուսաստանի կողմմից 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագրի կատարման անհրաժեշտությունը»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկության մեջ: