Դավիթ Զալկալիանին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը խոսել է շփման գծի մերձակայքում երեք քաղաքացիների մահվան մասին
Դավիթ Զալկալիանին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը խոսել է շփման գծի մերձակայքում երեք քաղաքացիների մահվան մասին

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին այսօր հանդիպեց Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Դավիթ Զալկալիանին և Տոյվո Կլաարը զրուցել են օկուպացված տարածքներում ստեղծված ծանր իրավիճակի և շփման գծի երկայնքի մոտ այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին:

Արտաքին գործերի նախարարի խոսքով, այս ողբերգական փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս ռուսական օկուպացիայի իրական դեմքը:

Ըստ Դավիթ Զալկալիանիի, Վրաստանը անհապաղ կտեղեկացնի միջազգային համադաշնությանը և կբարձրացնի այդ հարցը բոլոր միջազգային ձևաչափերով՝ ԵԽ նախարարների կոմիտեի նիստին և ԵԱՀԿ-ում նախատեսված քննարկումներում՝ շարժման սահմանափակումները վերացնելու համար:

Ըստ Տոյվո Կլաարի, այսօր կայացած հանդիպմանը քննարկել են իր պլանավորված այցը օկուպացված Աբխազիա և բնակչության առջև ծառացած մարտահրավերները:

«Մենք հիանալի հանդիպում ունեցանք նախարար Զալկալիանիի հետ: Մենք քննարկեցինք կարևոր հարցեր, ներառյալ վաղը իմ պլանավորված այցը Աբխազիա, ինչպես նաև զարգացման հեռանկարներն ու տեղի բնակչության առջև ծառացած մարտահրավերները: Միևնույն ժամանակ, մենք խոսեցինք սահմանը հատելու մասին և կենտրոնացանք այսօրվա ողբերգական միջադեպի վրա, Էնգուրի գետում մահացած անձանց վերաբերյալ», – ասաց Տոյվո Կլարը:

Շամգոնա գյուղի մոտակայքում փրկարարները Էնգուրի գետից դուրս են բերել երեք մարդու մարմին: Բացի այդ, ընթանում է մեկ այլ քաղաքացու որոնողափրկարարական աշխատանք: Ըստ առկա տեղեկատվության, քաղաքացիները փորձում էին Էնգուրի գետով, օկուպացված Թագիլոնի գյուղից անցնել դեպի Շամգոնա: