Դավիթ Զալկալիանին ԵԱՀԿ-ի մշտական կոմիտեին ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Վրաստանի նախագահության առաջնահերթությունները
Դավիթ Զալկալիանին ԵԱՀԿ-ի մշտական կոմիտեին ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Վրաստանի նախագահության առաջնահերթությունները

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Վրաստանի արտաքին գործերի նախարար՝ Դավիթ Զալկալիանին խոսքով ելույթ է ունեցել ԵԱՀԿ-ի մշտական ​​հանձնաժողովի նիստում:

Դավիթ Զալկալիանին ԵԱՀԿ-ի մշտական ​​հանձնաժողովին ներկայացրել է Վրաստանի նախագահության առաջնահերթությունները:

Վրաստանի արտաքին գործերի մամուլի ծառայության հաղորդմամբ, Զալկալիանին ընդգծել է Եվրոպայի խորհրդի հաջող համագործակցությունը՝ ԵԱՀԿ-ի հետ և նշել երկու կազմակերպությունների կարևոր դերը եվրոպական մայրցամաքում և ամբողջ աշխարհում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ապահովման գործում:

Խոսելով Վրաստանի նախագահության առաջնահերթությունների մասին, Դավիթ Զալկալիանին հանձնաժողովի անդամներին ներկայացրել է այն միջոցառումները, որոնք առաջնահերթություններով սահմանված հարցերի կապակցությամբ անց են կացվելու Վրաստանի նախագահության ընթացքում: Ելույթի ժամանակ նախարարը խոսել է նաև ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի տարածքում հակամարտությունների և տեղում մարդու իրավունքների տեսանկյունից ստեղծված բարդ իրավիճակի մասին:

«Նա մեկ անգամ ևս ընդգծել է բռնազավթված տարածքներում միջազգային կազմակերպությունների մուտք գործելու անհրաժեշտությունը: Եվրախորհրդի նախարարների կոմիտեի անունից նա մեկ անգամ ևս վերահաստատել է աջակցությունը՝ Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և նշել Մինսկի համաձայնագրի և 2008 թվականի հրադադարի մասին համաձայնագրի կատարման անհրաժեշտությունը»,- ասված է նախարարության հայտարարությունում:

Դրա հետ մեկտեղ, գերատեսչության գնահատմամբ, ԵԱՀԿ-ի մշտական ​​հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից բարձր են գնահատվել Եվրոպայի խորհրդի նախագահության գերակայությունները և նշվել է, որ դրանք արձագանքում են տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերներին: Մշտական ​​հանձնաժողովի նիստում,  ԵԱՀԿ-ի կողմից  պատրաստակամություն է հայտնվել, օժանդակել Վրաստանի կողմից ներկայացված գերակայություններին:

Միևնույն ժամանակ, գերատեսչության լրատվությամբ, Եվրամիության ներկայացուցիչը բարձր է գնահատել Վրաստանի նախագահության առաջնահերթությունները, և ընդգծել Եվրամիության հաջող համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ: Նա բարձր է գնահատել նաև Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը և Եվրամիության հետ համագործակցությունը:

Թողնել մեկնաբանություն