Դավիթ Զալկալիանին խոսքով ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին
Դավիթ Զալկալիանին խոսքով ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Վրաստանի նախագահության շրջանակներում, Վրաստանի արտաքին գործերի նախարար՝ Դավիթ Զալկալիանին այսօր Ստրասբուրգում ելույթ կունենա խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, Եվրոպայի խորհրդի կոմիտեի նախագահի կարգավիճակում, Վրաստանի արտգործնախարարը խորհրդարանական վեհաժողովին հաշվետու ժամանակաշրջանում կներկայացնի նախարարների կոմիտեի կողմից իրականացրած գործունեության զեկույցը: Նախարարը զրուցելու է նաև Վրաստանի նախագահության առաջնահերթությունների շուրջ, կանդրադառնա Եվրախորհրդի կարևոր հարցերին և կպատասխանի խորհրդարանական վեհաժողովի անդամների հարցերին:

Բացի այդ, հունվարի 30-ին Վիեննայում, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի կարգավիճակում, արտաքին գործերի նախարարը մասնակցելու է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին: Դավիթ Զալկալիանին ներկայացնելու է Եվրոպայի խորհրդում Վրաստանի նախագահության առաջնահերթությունները:

Վիեննա կատարած այցի շրջանակներում, Վրաստանի արտգործնախարարը հանդիպելու է ՝ Ավստրիայի հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի ղեկավարության հետ:

Դրա հետ մեկտեղ, Ստրասբուրգում տեղի է ունենալու Վրաստանի զբոսաշրջային ներուժը պատկերող լուսանկարների ցուցահանդես, որը կոչվում է «ձմեռը Վրաստանում» (Georgia in Winter): Բացի այդ, կցուցադրվի երիտասարդ վրաց դիզայներ՝ Քեթի Չխիկվաձեի գարուն-ամառ հավաքածուն:

Դրա հետ մեկտեղ, Ստրասբուրգ է այցելելու Վրաստանի նախագահը: Հունվարի 28-ին Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ կունենա խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Նախագահը իր ելույթում կանդրադառնա Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների ծանր իրավիճակին:

Թողնել մեկնաբանություն