Դավիթ Զալկալիանին Շվեյցարիային շնորհավորել է Ազգային տոնի առիթով
Դավիթ Զալկալիանին Շվեյցարիային շնորհավորել է Ազգային տոնի առիթով

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մասնակցել է Շվեյցարիայի ազգային օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ խոսքով դիմել է ներկա հանրությանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, Դավիթ Զալկալիանին ընդգծել է Վրաստան-Շվեյցարիայի բարեկամական և սերտ հարաբերությունները, որոնք ներառում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, միջխորհրդարանական, շրջանային, մշակութային և կրթական ուղղություններ:

Ընդգծվել է երկրների միջև բարձր մակարդակի այցերի փոխանակման դինամիկան, որը երկկողմ սերտ համագործակցության արտահայտումն է, հատկապես նշվել է ընթացիկ տարվա սեպտեմբերին Շվեյցարիայում Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի նախատեսված այցը:

Սեփական ելույթում նախարարը ողջունել է Վրաստանի և EFTA-ի միջև ազատ առևտրի տարածքի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որ զգալիորեն կնսպաստի Վրաստանի և Շվեյցարիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը:

Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, այս համատեքստում Դավիթ Զալկալիանին նշել է այն կոնկրետ ներդրումային և տնտեսական նախագծերը, որոնք արդեն իրականացվում են և կարևոր խթան են այլ շվեյցարական ընկերությունների համար՝ կատարել ներդրումներ Վրաստանում: