Դավիթ Զալկալիանին Ռիգայում կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Դավիթ Զալկալիանին Ռիգայում կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին պատվիրակության հետ միասին, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը, Հյուսիսատլանտյան դաշինքի հրավերով Ռիգայում կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Վրաստանի ԱԳ նախարարությունից հայտնել են, որ մինիստերիալի շրջանակներում ԱԳ նախարարը Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ միասին կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, որտեղ խոսքով կդիմի իր գործընկեր նախարարներին, ինչպես նաև նախատեսված են նրա հանդիպումները Դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարների հետ: Ռիգայում ընթացող ՆԱՏՕ-ի նախարարական նիստի օրակարգի թեմաներից մեկը կլինի Սևծովյան տարածաշրջանի անվտանգության միջավայրը և վերջին զարգացումները։ Մինիստերիալի շրջանակներում մասնակիցները կքննարկեն նաև Վրաստանի և Ուկրաինայի քայլերը Դաշինքին անդամակցելու ճանապարհին։

Վրաստանի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նախարարական հանդիպման շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան կմասնակցի միջոցառմանը – ՆԱՏՕ-ի տեսլականը 2030 թվականի ռազմավարության նկատմամբ, որը ներկայացրել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը։