Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում
Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Այս մասին տեղեկատվությունը տարածում է արտաքին գործերի նախարարությունը:

Այցի ընթացքում արտաքին գործերի նախարարը դեմ առ դեմ և ընդլայնված հանդիպում կանցկացնի իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշողլուի հետ, որից հետո համատեղ հայտարարություններ կարվեն լրատվամիջոցների համար:

Թուրքիա կատարած այցի ընթացքում, նախատեսվում է Դավիթ Զալկալիանիի հանդիպումը Թուրքիայի փոխնախագահ Փուաթ Օքթայի հետ:

Դավիթ Զալկալիանին ծաղկեպսակով կզարդարի Անկարայում ՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանը: