Դավիթ Զալկալիանին ներկա է գտնվելու «Արևելյան գործընկերության» տաս ամյակի կապակցությամբ կայանալիք Ստոկհոլմի գագաթնաժողովին
Դավիթ Զալկալիանին ներկա է գտնվելու «Արևելյան գործընկերության» տաս ամյակի կապակցությամբ կայանալիք Ստոկհոլմի գագաթնաժողովին

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին աշխատանքային այցով գտնվում է Շվեդիայի Թագավորությունում: Այցի շրջանակներում նախարարը մասնակցելու է «արևելյան գործընկերություն» ծրագրի 10 ամյակի կապակցությամբ կայանալիք Ստոկհոլմի գագաթնաժողովին, որը կազմակերպվում է շվեդական կողմի կողմից:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, մինիստերիալին մասնակցելու են ՝ «արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարները, ինչպես նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդեն, Եվրհանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման շուրջ բանակցությունների գլխավոր տնօրեն, Կրիստիան Դանիելսոնը և Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար, Մարչին Փշիդաչը:

Շվեդիայի թագավորություն կատարած այցի շրջանակներում Դավիթ Զալկալիանին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդի հետ, Եվրամիության հարցերով պետքարտուղար Պաուլա Կարվալյո Օլովսոնի,  արդարադատության և ներգաղթի նախարար, Մորգան Յոհանսոնի և պաշտպանության նախարար, Պիտեր Հալթքվիստի հետ:

Նախատեսված է նաև նախարարի հանդիպումը Շվեդիայում բնակվող վրացիների հետ:

Դավիթ Զալկալիանի այցը Շվեդիայի թագավորություն կավարտվի նոյեմբերի 6-ին: