Դավիթ Զալկալիանին մասնակցելու է կրոնական ազատության հարցերին նվիրված մինիստերիալին
Դավիթ Զալկալիանին մասնակցելու է կրոնական ազատության հարցերին նվիրված մինիստերիալին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Ամերիկայի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի անձնական հրավերով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է կրոնական ազատության հարցերին նվիրված մինիստերիալին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, Վաշինգտոնում անցկացվելիք միջոցառմանը ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը՝ պետական քարտուղար Մայք Փոմփեոյի գլխավորությամբ, հյուրընկալելու է կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, կրոնական առաջնորդներին և քաղաքացիական ակտիվիստներից աշխարհիի բոլոր անկյուններից: Մինիստերիալին քննարկվելու են ժամանակակից աշխարհի առջև ծառացած մարտահրավերները, կրոնական անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի ուղիները:

Մինիստերիալի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարը երկկողմ հանդիպումներ է անցկացնելու իր արտասահմանցի գործընկերների հետ:

Զալկալիանիի այցը ԱՄՆ-ը ավարտվելու է հուլիսի 19-ին: