Դավիթ Զալկալիանին կորոնավիրուսի համավարակի հարցով ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի արտակարգ նիստում
Դավիթ Զալկալիանին կորոնավիրուսի համավարակի հարցով ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի արտակարգ նիստում

«Կովիդ 19»-ի համավարակի հարցով, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի արտակարգ նիստի շրջանակներում անցկացված գլխավոր բանավեճում, ելույթ է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, արտահերթ նստաշրջանի բանավեճին մասնակցել են բազմաթիվ երկրների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև արտաքին գործերի և առողջապահության նախարարներ1

Գերատեսչության տվյալներով, նախարարը ելույթի ընթացքում ընդգծել է աշխարհում COVID-19 համավարակի պատճառով ստեղծված մարտահրավերները և հույս հայտնել, որ միջազգային հանրությունը կկարողանա հաղթահարել համավարակով պատճառած աննախադեպ դժվարությունները: Նա ողջունել է COVID 19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու հարցում շարունակական աննախադեպ գլոբալ համագործակցությունը:

Դավիթ Զալկալիանին ուշադրությունը բևեռել է բժիշկների և բոլոր այն աշխատողների ջանքերի վրա, որոնք ներկայումս ստեղծված արտակարգ իրավիճակում վարակի դեմ պայքարի առաջնագծում են և երախտագիտություն է  հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակին, որը Վրաստանին աջակցել է COVID 19-ի դեմ պայքարում: Արտաքին գործերի նախարարը նշել է, որ նույնիսկ COVID 19-ի դեմ պայքարի այս դժվարին ժամանակաշրջանում Ռուսաստանը շարունակում է իրականացնել կործանարար և սադրիչ գործողություններ:

Նախարարը ընդգծել է Ռուսաստանի կողմից բռնազավթված Վրաստանի տարածաշրջաններում մարդու իրավունքների կոպիտ խախտումները և ծանր մարդասիրական իրավիճակը: Նախարարը դատապարտել է Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի շարունակական ագրեսիվ գործողությունները, այդ թվում զրույցը վերաբերել է՝  Ռուսաստանի կողմից կազմակերպված լայնածավալ ապատեղեկատվությանը և քարոզչական արշավին, ինչպես նաև  և կիբերհարձակումների իրականացմանը: Նշվել է, որ COVID 19-ի դեմ պայքարի կարևորագույն ինստիտուտի՝ «Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջապահության հետազոտության կենտրոնի» վարկաբեկման նպատակով, Ռուսաստանը շարունակում է կանխամտածված ապատեղեկատվական արշավը: Դավիթ Զալկալիանին ընդգծել է COVID 19-ի դեմ պատվաստանյութի համընդհանուր և հավասար հասանելիությունը, ինչպես նաև արդար բաշխումը: Ելույթի ավարտին նախարարը խոսել է հետհամավարակային շրջանում Վրաստանի կողմից տնտեսական վերականգնման ռազմավարության մշակման մասին և այս գործընթացում հայտնել է միջազգային ընկերների և գործընկերների աջակցության հույսը:

«Այն ժամանակ, երբ մենք Վրաստանում պայքարում ենք վարակի տարածման դեմ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներից մեկը անընդհատ խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանի Դաշնությունն անօրինական կերպով բռնազավթում է մեր ինքնիշխան մարզերը. Աբխազիան և Ցխինվալի շրջանը / Հարավային Օսիան և հակամարտությունից տուժած բնակչությունը դեռ գտնվում է բարդ վիճակում, տեղում ստեղծված անվտանգության և մարդասիրական վիճակից: Ռուսաստանը մշտապես խախտում է Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը: Ռուսաստանի Դաշնությունը, անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը աշխարհով մեկ զինադադար հաստատելու մասին, շարունակում է իր սադրիչ գործողությունները Վրաստանի դեմ, այդ թվում `ընդդեմ կորոնավիրուսի տարածման դեմ Վրաստանի արդյունավետ արձագանքման կարևորագույն շրջանակի, Ռիչարդ Լուգարի հանրային առողջապահության կենտրոնի:

Միևնույն ժամանակ, բռնազավթիչ ռեժիմները սահմանափակում են բժշկական օգնությունը տեղում, էթնիկ հողի վրա, ինչի արդյունքում մահանում են մարդիկ, պարզապես այն պատճառով, որ նրանք չեն կարողանում հատել բռնազավթիչ գիծը և համապատասխան բժշկական օգնություն ստանալ վրացական վերահսկողության տակ գտնվող տարածքում: Վրաստանը ներկայումս մշակում է հետկորավիրուսային շրջանում տնտեսության վերականգնման ռազմավարությունը, որում մենք ունենք միջազգային ընկերների և գործընկերների աջակցության և ռեսուրսների կենտրոնացման հույսը: Մենք վստահ ենք, որ միջազգային օգնությամբ կկարողանանք վերականգնել երկարաժամկետ տնտեսությունը և ապահովել Վրաստանի նոր դիրքը նոր գլոբալ կարգում», – հայտարարել է Զալկալիանին:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: