Դավիթ Զալկալիանին կանադական կողմին շնորհակալություն է հայտնել, Վրաստանին աջակցող բանաձևի ընդունման համար
Դավիթ Զալկալիանին կանադական կողմին շնորհակալություն է հայտնել, Վրաստանին աջակցող բանաձևի ընդունման համար

Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին կանադական կողմին շնորհակալություն է հայտնել, Վրաստանին աջակցող բանաձևի ընդունման համար:

«Կանադայի պաշտպանության և անվտանգության կոմիտեն հաստատել է բանաձև, որը արտահայտում է հստակ աջակցություն Վրաստանի նկատմամբ և այնտեղ խոսքը վերաբերում է այն անօրեն գործողություններին, որոնք Ռուսաստանի դաշնությունը իրականացնում է բռնազավթված տարածաշրջաններում: Կանադայի գործադիր իշխանության կողմից կա կոչ, որ Կանադայի կառավարությունը էլ ավելի հաջորդական և հստակ աջակցության քայլեր ձեռնարկի Վրաստանի նկատմամբ»,-հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Նշված հարցը մեկնաբանելիս, նախարարը ընդգծել է բանաձևում «Տատունաշվիլի-Օթխոզորիա» ցուցակի նկատմամբ կանադական կողմից ուշադրությունը:

«Շատ կարևոր է, որ գոյություն ունի կապ Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակի և այն պատժամիջոցների միջև, որոնք Կանադան հաստատել է տարբեր ուղղություններով, Կանադայի խորհրդարանի համապատասխան օրենքը օգտագործելով: Գտնում եմ, որ մեր գործընկերները ապագայում էլ ավելի կխորացնեն համագործակցությունը Վրաստանի հետ»,-հայտարարել է Զալկալիանին:

Կանադայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեն Վրաստանի, ՈՒկրաինայի և Մոլդովայի դեմ գոյություն ունեցող անվտանգության մարտահրավերների կապակցությամբ հաստատել է բանաձև: