Դավիթ Զալկալիանին հայտարարում է, որ Կախեթիում անօդաչու թռչող սարքերի կործանման կապակցությամբ հետաքննությունն ընթացքի մեջ է
Դավիթ Զալկալիանին հայտարարում է, որ Կախեթիում անօդաչու թռչող սարքերի կործանման կապակցությամբ հետաքննությունն ընթացքի մեջ է

Գիտեմ, որ համապատասխան կառույցները շատ ակտիվ ներգրավված են գործընթացում: Հետաքննությունը շարունակվում է, և, հավանաբար, տեղին կլիներ, որ մենք նրանցից լրացուցիչ տեղեկություններ ստանայինք,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կառավարության նիստից հետո, հայտարարել է Կախեթիում անօդաչու թռչող սարքերի կործանման վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել էԶալկալիանին, գործը ինտենսիվ քննվում է:

«Ես միայն գիտեմ, որ հետաքննության գործընթացը շատ ինտենսիվ է: Եթե անհրաժեշտ կլինի այս գործընթացում միջազգային տեսանկյունից գտնել լրացուցիչ տեղեկություններ, բնականաբար, մենք կապի մեջ կլինենք բոլորի հետ: Կարծում եմ, որ այս հետաքննությունը կոնկրետ արդյունքներ կունենա»,- ասել է Դավիթ Զալկալիանին:

Սագարեջոյի Ուդաբնո ու Ղվարելիի Սանավարդո գյուղերի մերձակայքում անցած գիշեր կործանվել է երկու անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկությունը տարածել է ներքին գործերի նախարարությունը: