Դավիթ Զալկալիանին հանդիպում է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրշիչեին
Դավիթ Զալկալիանին հանդիպում է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրշիչեին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հյուրընկալում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրշիչեին: Արտաքին գերատեսչությունում դռնփակ հանդիպումից հետո Չեխիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Համատեղ հանդիպումից առաջ ստորագրվելու է «Վրաստանի և Չեխիայի Հանրապետության միջև հանցանքի դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագիրը» և «Վրաստանի կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև Վրաստանի և Եվրամիության միջև առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի մասին համաձայնության իրականացման մասին» արձանագրությունը:

Այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է անցկացնելու նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

Տոմաշ Պետրշիչեն այցելելու է Խուրվալեթի գյուղ, օկուպացված գոտի: Չեխիայի արտաքին գործերի նախարարը Վրաստան այցի շրջանակներում հուլիսի 11-12-ին մասնակցելու է Բաթումիի «Արժանի գործընկերության 10 տարի – անցած ուղին և հեռանկարները» միջազգային կոնֆերանսին: