Դավիթ Զալկալիանին հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական ՈՒես Միտչելի հետ
Դավիթ Զալկալիանին հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական ՈՒես Միտչելի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Թբիլիսիում այցով գտնվող, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական ՈՒես Միտչելի հետ:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցության ուղղությունները և դրանց խորացման հեռանկարները: Խոսքը վերաբերել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցի մանրամասներին:

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության լրատվությամբ, ամերիկյան կողմը հաստատել է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր աջակցությունը: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ընթացող իրադարձություններին և անվտանգության մարտահրավերներին վերաբերող հարցեր: Խոսքը վերաբերել է նաև բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակին, բացի այդ Միտչելը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին, միջազգային առաքելություններին ակտիվ մասնակցելու համար:

Թողնել մեկնաբանություն