Դավիթ Զալկալիանին հանդիպել է Վենեսուելայի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցչին
Դավիթ Զալկալիանին հանդիպել է Վենեսուելայի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցչին

Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին հանդիպել է Վենեսուելայի հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, Էլիոտ Աբրաամի հետ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը մեկ անգամ ևս բարձր է գնահատվել Վենեսուելայի կապակցությամբ վրացական կողմի գործողությունները, որը միջազգային համադաշնության առաջին պետություններից մեկն էր, որը Խուան Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:

Գերատեսչության լրատվությամբ, ԱՄՆ-ի ներկայացուցիչը վրացական կողմին շնորհակալություն է հայտնել, վենեսուելացիներին աջակցելու համար: Իր հերթին Դավիթ Զալկալիանին մեկ անգամ ևս հաստատել է, որ Վրաստանը կիսում է վենեսուելայի կապակցությամբ միջազգային համադաշնության և հիմնական ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի դիրքորոշումը:

Նրա խոսքերով վրացական կողմը ուշադիր հետևում է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին և հույս է հայտնել, որ կարճ ժամկետում երկիրը կվերադառնա միջազգային իրավական սահմաններ, որից հետո հնարավոր կլինի վերականգնել հարաբերությունները Վրաստանի և Վենեսուելայի միջև: