Դավիթ Զալկալիանին հանդիպել է Թբիլիսիում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նոր ղեկավարին
Դավիթ Զալկալիանին հանդիպել է Թբիլիսիում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նոր ղեկավարին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ճանաչողական բնույթի հանդիպում է անցկացրել Թբիլիսիում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նոր ղեկավար Նատալիա Վուտովայի հետ: Հանդիպման սկզբում Վրաստանի արտաքին գործերի նախարարը Նատալիա Վուտովային շնորհավորել է նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն:

Կողմերն ընդգծել են Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա սերտ համագործակցության նշանակությունը: Բացի այդ, ընդգծվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Վրաստանի արդյունավետ նախագահությունը:

Խոսքը վերաբերել է Վրաստանում, հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: Նախարարն ընդգծել է նախատեսված ընտրությունների նշանակությունը և դրա ազատ և արդար միջավայրում անցկացումն ապահովելու համար Վրաստանի կառավարության առավելագույն ջանքեր: Նախարարի հայտարարությամբ, չնայած աշխարհում տիրող համաճարակային վիճակին, Վրաստանում կան բոլոր պայմանները՝ առավելագույն քանակությամբ միջազգային դիտորդ ընդունելու համար: Նշված համատեքստում, նախարարը ողջունել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հետ կապված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդատկան առաքելության Վրաստան նախատեսված այցը: