Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի հետ
Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, Էլիոտ Էնգելի հետ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության լրատվությամբ, հանդիպմանը ընդգծվել է Վրաստանի նկատմամբ Ամերիկայի կոնգրեսի հստակ երկկուսակցական աջակցությունը և գոհունակությամբ նշվել է համագործակցության աննախադեպ մակարդակը, որը գրանցվել է վերջին տարիներին:

«Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել Էլիոտ Էնգելին, Վրաստանին աջակցելու, այդ թվում ԱՄՆ-ի կոնգրեսում Վրաստանին աջակցող ակտերի նախաձեռնության համար, որը կողմերի գնահատմամբ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները ամրապնդում է օրենսդրական մակարդակով:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Վրաստանի տարածքների բռնազավթման և Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ հաստակ դիրքորոշման համար: