Դավիթ Զալկալիանին Գերմանիայի միգրացիայի ծառայության փոխնախագահի հետ զրուցել է անայցագրային ռեժիմի և ապաստան փնտրողների հարցի շուրջ
Դավիթ Զալկալիանին Գերմանիայի միգրացիայի ծառայության փոխնախագահի հետ զրուցել է անայցագրային ռեժիմի և ապաստան փնտրողների հարցի շուրջ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային ծառայության փոխնախագահ Անդրեա Շումախերին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, հանդիպման շրջանակներում դրական է գնահատվել Գերմանիայի և Վրաստանի միջև առկա երկկողմ դինամիկ համագործակցությունը: Վրացական կողմն ընդգծել է Գերմանիայի առանձնահատուկ դերը Վրաստանի եվրաինտեգրման գործընթացում:

Կողմերը զրուցել են Եվրամիությունում/Ղենգենի տարածում Վրաստանի քաղաքացիների առանց վիզա տեղաշարժվելու մասին: Զալկալիանիի խոսքով, Վրաստնի կառավարությունը ջանք և եռանդ չի խնայում անայցագրային ռեժիմի անխափան իրականացումն ապահովելու համար:

Հանդիպմանը զրուցել են անայցագրային ռեժիմից ոչ նպատակային և անբարեխիղճ օգտվելու հետևանքով ստեղծված բարդությունների մասին, հատկապես Վրաստանից Գերմանիա ապաստան փնտրողների ավելացած քանակի համատեքստում: Ակնհայտորեն նշվել է, որ Վրաստանը համարվում է անվտանգ երկիր և այստեղից ելնելով, Վրաստանի քաղաքացիների կողմից ներկայացված հայտերի մեծ մասը չի բավարարվում:

Հանդիպման ավարտին կողմերը համաձայնել են, որ Վրաստանի և Գերմանիայի միջև կշարունակվի սերտ և ինտենսիվ համագործակցությունը միգրացիայի հարցերի առնչությամբ: