Դավիթ Զալկալիանին դիվանագիտական կորպուսի հետ զրուցել է առկա իրավիճակից ելքի ուղիների մասին
Դավիթ Զալկալիանին դիվանագիտական կորպուսի հետ զրուցել է առկա իրավիճակից ելքի ուղիների մասին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Հանդիպմանը կողմերը զրուցել են ընթացիկ քաղաքական պրոցեսների և առկա իրավիճակից ելքի ուղիների մասին:

Հանդիպման մասնակիցները մեկ անգամ ևս ընգծել են գործընթացները կառուցողական ռեժիմում շարունակելու նշանակությունը»,- նշված է արտաքին գերատեսչության տեղեկության մեջ: