Դավիթ Զալկալիանիի և Միացյալ Թագավորության պետական նախարար Ուենդի Մորտոնի միջև կայացել է հեռախոսազրույց
Դավիթ Զալկալիանիի և Միացյալ Թագավորության պետական նախարար Ուենդի Մորտոնի միջև կայացել է հեռախոսազրույց

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, բրիտանական կողմի նախաձեռնությամբ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության եվրոպական դրացիականության և Ամերիկայի հարցերով պետական նախարար Ուենդի Մորտոնի միջև կայացել է հեռախոսազրույց:

Նախարարները քննարկել են Վրաստանի և Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի տիրող իրավիճակը և այդ ուղղությամբ, փոխադարձ օգնության պատրաստակամություն հայտնել: Կողմերը նշել են վարակի դեմ պայքարում արդյունավետ պատասխանի նշանակությունը, ինչպես ներքին պետական, այնպես էլ՝ միջազգային մակարդակով:

Դավիթ Զալկալիանին բրիտանական կողմից ցավակցել է հայրենակիցների կորոնավիրուսից մահվան առթիվ, նախարարը ողջունել է Միացյալ Թագավորության ջանքերը և նրա առաջատար դերն աշխարհում՝ պատվաստանյութ ստեղծելու գործընթացում:

Ուենդի Մորտոնն ընդգծել է վարակի դեմ պայքարում Վրաստանի կառավարության ձեռնարկած արդյունավետ միջոցները, ինչպես նաև՝ վրացական կողմին շնորհակալություն հայտնել Բրիտանիայի քաղաքացիների հայրենիք վերադառնալու գործընթացին աջակցելու համար:

Զրույցի ժամանակ ընդգծվել է Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը: Բրիտանական կողմը մեկ անգամ ևս հաստատել է աջակցություն Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:

Բացի այդ, Ուենդի Մորտոնը Դավիթ Զալկալիանիին հայտնել է Միացյալ Թագավորության աջակցությունը եվրատլանտյան ինտեգրման գործընթացում: