Դավիթ Զալկալիանի. Վրդովված ենք Իրաքում բռնությամբ, դատապարտում ենք Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված հարձակումը
Դավիթ Զալկալիանի. Վրդովված ենք Իրաքում բռնությամբ, դատապարտում ենք Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված հարձակումը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին սոցիալական ցանցով արձագանքել է Բաղդադում զարգացած իրադարձություններին:

«Վրդովված ենք Իրաքում իրավիճակի ապակայունացմամբ և բռնությամբ: Դատապարտում ենք Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված հարձակումը: Դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը և պաշտպանվածությունը պետք է ապահովվեն Վիեննայի կոնվենցիայի համապատասխան»,- գրում է Զալկալիանին:

Բաղդադում գտնվող ԱՄՆ-ի դիվանագիտական կորպուսը գրոհել էին ցուցարարները: Իրաքցի զինյալներին և քաղաքացիներին զայրացրել է Պենտագոնի կողմից իրականացված ավիահարձակումը: