Դավիթ Զալկալիանի. Վրաստանին աջակցող արձանագրությունն ընդունելով ԱՄՆ-ը մեկ անգամ ևս հաստատել է, թե իր համար որքան կարևոր է մեր հետ ռազմավարական գործընկերությունը
Դավիթ Զալկալիանի. Վրաստանին աջակցող արձանագրությունն ընդունելով ԱՄՆ-ը մեկ անգամ ևս հաստատել է, թե իր համար որքան կարևոր է մեր հետ ռազմավարական գործընկերությունը

Մենք աննախադեպ բարձր մակարդակով համագործակցում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, իսկ ներկայացուցիչների պալատի կողմից Վրաստանին աջակցող արձանագրության ընդունումը հաստատում է, որ մենք ունենք ԱՄՆ-ի օրենսդրական ճյուղի երկկուսակցական աջակցությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

«Այն փաստը, որ ԱՄՆ-ի այսօրվա քաղաքական օրակարգը անչափ հագեցած է բազմաթիվ լուրջ հարցերով և ԱՄՆ-ի կողմից Վրաստանի նկատմամբ ընդունվում է նման փաստաթուղթ, հաստատում է, թե ԱՄՆ-ի համար որքան կարևոր է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և այն, որ Վրաստանի հարցն Ամերիկայի քաղաքական օրակարգում զբաղեցնում է առաջատար դիրքեր»,- նշել է նախարարը:

Դավիթ Զալկալիանիի մեկնաբանմամբ, փաստաթուղթը համընդգրկուն է և սահմանում է համագործակցության բոլոր ուղղությունները:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը միաձայն հաստատել է Վրաստանին աջակցող երկկուսակցական արձանագրությունը: ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն արդեն հաստատված օրենսդրական արձանագրության նախագիծն ուղարկելու է ԱՄՆ-ի սենատին: Սենատի համապատասխան կոմիտեների և սենատի լիագումար նստաշրջանին օրինագծի հաստատումից հետո այն ստորագրելու համար ուղարկվելու է ԱՄՆ-ի նախագահին: Թրամփի ստորագրելուց հետո այն կստանա օրենքի ուժ: