Դավիթ Զալկալիանի. Վրաստանի և ԱՄՆ-ի միջև օրինակելի համագործակցությունն անվտանգության և պաշտպանության տեսանկյունից կշարունակվի նաև առաջիկա տարիներին
Դավիթ Զալկալիանի. Վրաստանի և ԱՄՆ-ի միջև օրինակելի համագործակցությունն անվտանգության և պաշտպանության տեսանկյունից կշարունակվի նաև առաջիկա տարիներին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին արձագանքել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լոյդ Օստինի «Թվիթերում» արված հայտարարությանը:

«Վրաստանի և ԱՄՆ-ի միջև օրինակելի համագործակցությունն անվտանգության և պաշտպանության տեսանկյունից կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Խորը գնահատում ենք ԱՄՆ-ի կայուն աջակցությունը Վրաստանի պաշտպանության հնարավորությունների, մեր տոկունության և եվրատլանտյան ինտեգրման նկատմամբ»,- գրում է Դավիթ Զալկալիանին:

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լոյդ Օստինը Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ անցկացված հեռախոսազրույցին արձագանքել է իր թվիթերյան էջում և հայտարարել, որ ԱՄՆ-ը մնում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կայուն աջակիցը: