Դավիթ Զալկալիանի. Ռուսաստանի իշխանության կողմից բազմիցս լսել ենք նման հայտարարություններ, սա նորություն չէ, նախկինում ևս եղել են դեպքեր, իհարկե, սա պատմական փաստերը սխալ, սուբյեկտիվորեն, կողմնակալ կերպով ցուցադրելու օրինակ է
Դավիթ Զալկալիանի. Ռուսաստանի իշխանության կողմից բազմիցս լսել ենք նման հայտարարություններ, սա նորություն չէ, նախկինում ևս եղել են դեպքեր, իհարկե, սա պատմական փաստերը սխալ, սուբյեկտիվորեն, կողմնակալ կերպով ցուցադրելու օրինակ է

Սա պատմական փաստերը սխալ, սուբյեկտիվորեն, կողմնակալ կերպով ցուցադրելու օրինակ է,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության առնչությամբ:

Նրա խոսքով, Ռուսաստանի իշխանության կողմից բազմիցս արվել են նման հայտարարություններ:

«Ռուսաստանի իշխանության կողմից բազմիցս լսել ենք նման հայտարարություններ, սա նորություն չէ, նախկինում ևս եղել են դեպքեր, իհարկե, սա պատմական փաստերը սխալ, սուբյեկտիվորեն, կողմնակալ կերպով ցուցադրելու օրինակ է»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, պետությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հակամարտության կարգավորման տեսանկյունից արվեն քայլեր:

«Ինչ վերաբերում է պետությանը, մենք ամեն բան պետք է անենք, որպեսզի հակամարտության լուծման ուղղությամբ անենք քայլեր, որը կլինի միտված դեէսկալացիային, դեօկուպացիային: Մեր դիրքորոշումը չի փոխվել և սա այն բանի հայտնությունն է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է միջազգային համադաշնության կողմից»,- նշել է Դավիթ Զալկալիանին:

Նախարարի հայտարարությամբ, միջազգային համադաշնությունը քաջ տեղեկացված է իրական վիճակի և պատմական փաստերի մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ «1918 թվականին Վրաստանը Գերմանիայի զորքի շնորհիվ բռնազավթեց Աբխազիան, իսկ 1919-1920 թվականներին ավելի դաժան էր վարվում Օսեթիայում – սա նույն ցեղասպանությունն է: