Դավիթ Զալկալիանի. Պաշտպանության և անվտանգության ոլորտում Ամերիկայի հետ համագործակցությունը շատ արժեքավոր է մեզ համար, այլ կերպ չենք կարողանա հաղթահարել անվտանգության մարտահրավերները
Դավիթ Զալկալիանի. Պաշտպանության և անվտանգության ոլորտում Ամերիկայի հետ համագործակցությունը շատ արժեքավոր է մեզ համար, այլ կերպ չենք կարողանա հաղթահարել անվտանգության մարտահրավերները

Պաշտպանության և անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը շատ կարևոր և արժեքավոր է մեզ համար, այլ կերպ մենք չենք կարողանա հաղթահարել երկրի առջև ծառացած անվտանգության մարտահրավերները, – այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Զալկալիանին պատասխանել է լրագրողի այն հարցին, թե «Մայք Փոմփեոյի հետ հանդիպման ընթացքում քննարկման թեմանե՞րը կլինի ամերիկյան ռազմական զորախմբի տեղակայումը որևէ ձևով»:

Դավիթ Զալկալիանիի խոսքով, անընդհատ խոսվում է ամերիկացիների օգնությամբ Վրաստանի ամրապնդմանն առնչվող հարցերի մասին:

«Պաշտպանության ու անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը շատ կարևոր և արժեքավոր է մեզ համար, այլ կերպ մենք չենք կարողանա բավարարել անվտանգության մարտահրավերները, որոնց այսօր բախվում է երկիրը: Այդ պատճառով մենք անընդհատ խոսում ենք այս թեմաների մասին, ինչը նշանակում է Վրաստանը հզորացնել ամերիկացիների օգնությամբ, մենք կխոսենք այսօր, և այս խոսակցությունը կշարունակվի նաև ապագայում: Դա ցույց է տալիս մեր ունեցած կոնկրետ արդյունքները: Վստահ եմ, որ ապագայում ևս շոշափելի արդյունքներ կունենանք այս ուղղությամբ», – նշել է Զալկալիանին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանեց Վրաստան: Մայք Փոմփեոյի օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը:

Այցի շրջանակներում վաղը ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այցի ընթացքում Մայք Փոմփեոն կհանդիպի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Փոմփեոն հանդիպում կունենա նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: