Դավիթ Զալկալիանի. ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը բարձր գնահատական է տվել Վրաստանի բարեփոխումների գործընթացին և մեկ անգամ ևս աջակցություն հայտնել դաշինքին անդամակցության ճանապարհին
Դավիթ Զալկալիանի. ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը բարձր գնահատական է տվել Վրաստանի բարեփոխումների գործընթացին և մեկ անգամ ևս աջակցություն հայտնել դաշինքին անդամակցության ճանապարհին

Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, որը Վրաստանի կողմից գլխավորում էր արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, իսկ դաշինքի կողմից՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովին բարձր գնահատական է տրվել Վրաստանի եվրատլատյան ինտեգրման գործընթացում իրականացված բարեփոխումներին, երկրի ներգրավվածությանը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության գործընթացում, իշխանության քայլերին, որոնք արվել են երկրում ժողովրդավարությա ամպրանդման և նաև համավարակի արդյունավետ կանխարգելման տեսանկյունից և ՆԱՏՕ-Վրաստանի համագործակցությանը:

Նրանց փոխանցմամբ, դաշնակիցների կողմից մեկ անգամ ևս դրսևորվել է կայուն աջակցություն Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության նկատմամբ և ընդգծվել Վրաստանի, որպես թենածու երկրի հաջողությունն այս ուղղությամբ:

«ՆԱՏՕ-Վրաստանի հանձնաժողովի մասնակիցների կողմից բարձր գնահատական է տրվել Վրաստանի իշխանության համավարակի դեմ պայքարի գործընթացն արդյունավետ կերպով կառավարելուն, որը հնարավոր է դարձրել վարակի վաղաժամ տարածման կանխարգելումը և Վրաստանի, որպես անվտանգ երկրի հեղինակության հաստատումը:

Անդամ երկրները վրդովմունք են հայտնել Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ Վրաստանի օկուպացված շրջաններում անօրեն գործողությունների պատճառով և դատապարտել մարդու իրավունքների խախտման հաճախակի դարձած փաստերը»,- հայտարարում են արտաքին գործերի նախարարությունում:

Նրանց փոխանցմամբ, նիստին դրական է գնահատվել Վրաստանի կողմից իրականացված բարեփոխումները ՆԱՏՕ-ին ինտեգրման ճանապարհին, ինչպես պաշտպանության ևև անվտանգության, այնպես էլ՝ երկրում ժողովրդավարության կայունացման ուղղությամբ: