Դավիթ Զալկալիանի. Մենք պատրաստ ենք երկխոսությանը և այսօր նույն պատրաստակամությունն ենք ստացել եվրախորհրդարանականներից
Դավիթ Զալկալիանի. Մենք պատրաստ ենք երկխոսությանը և այսօր նույն պատրաստակամությունն ենք ստացել եվրախորհրդարանականներից

Մենք պատրաստ ենք երկխոսությանը և այսօր նույն պատրաստակամությունն ենք ստացել եվրոպական խորհրդարանականներից, – այսպես է գնահատել Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում Եվրախորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումը:

Բացի այդ, Դավիթ Զալկալիանին խոսեց Եվրախորհրդարանի պատգամավորների Թբիլիսի կատարելիք այցի մասին, որոնք Ժան-Մոնեի երկխոսության շրջանակներում այս տարի հուլիսին կայցելեն Վրաստան:

«Եվրախորհրդարանականների այցը մեզ համար միշտ էլ կարևոր է, մենք նույնպես աշխատում ենք դրա վրա: Նրանք անմիջական կապ ունեն մեր խորհրդարանականների հետ և, կարծում եմ, նրանք նույնպես շատ կարևոր ներդրում են ունեցել վերջին զարգացումներում: Նրանք Վրաստանի ընկերներ են, մեր եվրոպական ինտեգրման հստակ կողմնակիցներ: Այսօր մենք շատ լավ քննարկում ունեցանք Եվրախորհրդարանում, այն տևեց ավելի քան մեկուկես ժամ, և ես կարծում եմ, որ դա շատ դրական, անկեղծ, բաց զրույց էր ընկերների հետ: Մենք իրարից թաքցնելու բան չունենք: Մենք բաց ենք այս երկխոսության համար և այսօր նրանցից նույն պատրաստակամությունն ենք ստացել , – ասաց Զալկալիանին: