Դավիթ Զալկալիանի. Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից հանդես կգա ապագային միտված ելույթով՝ կենտրոնանալով ապաբռնազավթման ռազմավարության և տարածաշրջանում Վրաստանի դերի վրա
Դավիթ Զալկալիանի. Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից հանդես կգա ապագային միտված ելույթով՝ կենտրոնանալով ապաբռնազավթման ռազմավարության և տարածաշրջանում Վրաստանի դերի վրա

Կարևոր օր է, քանի որ վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից, այս ամբիոնը հնարավորություն է տալիս կիսվել աշխարհիի հետ մեր դիրքորոշումներով ու գաղափարներով՝ գլոբալ անվտանգության թեմայով, ինչպես նաև մեր դերով ու գործառույթով տարածաշրջանային համատեքստում, ներկայումս ստեղծվող մարտահրավերներով ու հնարավորություններով, – ասաց Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ վարչապետի ելույթի հիմնական շեշտադրումների մասին խոսելիս:

Ըստ փոխվարչապետի, վարչապետը կխոսի երկրի ապագայի մասին:

«Իհարկե, վարչապետը կխոսի երկրի ապագայի մասին, կլինի ապագային միտված ելույթ այն մասին, թե ինչ պետք է արվի կայուն զարգացման, ժողովրդավարական զարգացման, ժողովրդի բարեկեցության համար, ինչպես նաև նվազագույնի հասցնելու սպառնացող վտանգները, որի առջև կանգնած է երկիրը: Անշուշտ, խոսքը լինելու է օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի, այն մասին, թե ինչ հնարավորություններ կան միջազգային հանրության կողմից և ինչպես պետք է այս համախմբումն ավելի ամրապնդվի: Դա վերաբերում է մեր խաղաղ նախաձեռնություններին: Ապաբռնազավթման ռազմավարությունը, իհարկե, շատ հստակ կհնչի այս ելույթում: Կարևոր ուշադրություն կդարձվի տարածաշրջանին և տարածաշրջանում Վրաստանի դերին, որովհետև վարչապետի և մեր երկկողմ հանդիպումները ծառայեցին այս գործառույթի առավել ընդգծմանն ու դրսևորմանը», – ասաց Դավիթ Զալկալիանին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին:

Թողնել մեկնաբանություն