Դավիթ Զալկալիանի. Հատուկ չվերթների ռեժիմում մեր քաղաքացիներին Վրաստան կտեղափոխենք նաև օգոստոսին-սեպտեմբերին
Դավիթ Զալկալիանի. Հատուկ չվերթների ռեժիմում մեր քաղաքացիներին Վրաստան կտեղափոխենք նաև օգոստոսին-սեպտեմբերին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարում է, որ կշարունակվեն չարտերային, կոմերցիոն չվերթները, որոնք կիրականացնի «Վրաստանի ավիաուղիներ» ավիաընկերությունը:

«Կշարունակենք հատուկ չվերթների ռեժիմում մեր քաղաքացիներին փոխադրել Վրաստան: Դա կլինի Վարշավա, Աթենք, Հռոմ և Բարսելոնա:

Սա չի վերաբերում միայն հուլիս ամսին, կշարունակենք նաև օգոստոսին և սեպտեմբերին»,- հայտարարում է Դավիթ Զալկալիանին: