Դավիթ Զալկալիանի. Ընդդիմախոսները փորձում են, հասարակությանը մոլորեցնել, իբր Ամերիկան հուշում է, որ Վրաստանը շարժվում է սխալ ուղղությամբ
Դավիթ Զալկալիանի. Ընդդիմախոսները փորձում են, հասարակությանը մոլորեցնել, իբր Ամերիկան հուշում է, որ Վրաստանը շարժվում է սխալ ուղղությամբ

Ընդդիմախոսները փորձում են, ռազմավարական գործընկերությունը սխալ թարգմանել և հասարակությանը մոլորեցնել, իբր Ամերիկան, մեր գլխավոր ռազմավարական գործընկերը, որոշ գործողություններով հուշում է, որ Վրաստանը շարժվում է սխալ ուղղությամբ,- այս մեկնաբանությունն է արել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ սենատոր Ջիմ Ռիշի օրենսդրական ուղղումների վերաբերյալ ընդդիմության գնահատականը մեկնաբանելիս:

Ինչպես նշել է Զալկալիանին, ընդդիմախոս կուսակցությունները տարբեր հնարքներով փորձում են, ազգային պաշտպանության իրավազորման արձանագրությունում երկրին վնասող ձևակերպումներ:

«Ազգային պաշտպանության իրավազորման արձանագրությունը շատ կարևոր փաստաթուղթ է: Մի քանի տարի է, մեր իշխանության պայմաններում, այս փաստաթղթում կան շատ հստակ ուղերձներ Վրաստանի նկատմամբ: Այս տարվա իրավազորման արձանագրությունում կան շատ ճիստ ձևակերպումներ: Այն արդեն ընդունվել է ստորին պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում, այժմ քննարկվում է սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում: Սենատոր Ջիմ Ռիշի օրենսդրական ուղղումներն ընդդիմությունը ցուցադրել է այնպես, իբր եթե հաշվի չառնվի, Վրաստանը որևէ օգնություն չի ստանա և կանդրադառնա Վրաստան-Ամերիկա ռազմավարական գործընկերության վրա: Խոսքը վերաբերում է մարտի 8-ի համաձայմագրին և Գիորգի Ռուռուայի քաղբանտարկյալ լինելուն: Այնտեղ չի խոսվում քաղբանտարկյալի մասին»,- նշել է Դավիթ Զալկալիանին: