Դավիթ Զալկալիանի. Առևտրատնտսական խնդրի քննարկումը պետք է շարունակվի «Աբաշիձե-Կարասին» ձևաչափում
Դավիթ Զալկալիանի. Առևտրատնտսական խնդրի քննարկումը պետք է շարունակվի «Աբաշիձե-Կարասին» ձևաչափում

Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթները դադարել են ռուսական կողմի որոշմամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանի՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարության վերաբերյալ:

Նրա խոսքով, եթե Ռուսաստանը փոխի իր որոշումը, միայն ողջունելի է:

«Ինչպես հայտնի է, Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթները դադարել են ռուսական կողմի որոշմամբ և եթե Ռուսաստանը փոխի իր որոշումը և վերականգնի չվերթները, դա կլինի միայն ողջունելի: Ավիաչվերթների դադարեցումը բարդացնում է մեր հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքը, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում բնակվում են տարբեր կարգավիճակով և ոչ էլ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման վրա կունենա դրական ազդեցություն»,- հայտարարել է Զալկալիանին:

Բացի այդ, նրա խոսքով, Վրաստանի կողմից բազմիցս արվել են մեկնաբանություններ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցի շուրջ և այդ քննարկումը բացառվում է առանց դեօկուպացիայի ուղղությամբ արված գործուն քայլերի:

«Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին մեկնաբանություններ ևս բազմիցս արվել են: Վրաստանի իշխանության համար անընդունելի է երկրի տարածքում երեք դեսպանության ներկայությունը և հարցի քննարկումը բացառվում է առանց հրադադարի մասին 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրի կատարման տեսանկյունից շոշափելի առաջընթացի, այսինքն՝ ապաբռնազավթման ուղղությամբ արված գործուն քայլերի»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

Բացի այդ, Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, առևտրատնտսական խնդրի քննարկումը պետք է շարունակվի «Աբաշիձե-Կարասին» ձևաչափում:

«Ինչ վերաբերում է առևտրական ներկայացուցչություններին, նման ձևաչափ Վրաստանի օրենսդրությունը հաշվի չի առնում: Համապատասխանաբար, համարում ենք, որ առևտրատնտսական խնդրի քննարկումը պետք է շարունակվի «Աբաշիձե-Կարասին» ձևաչափում: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է կիրառել Թբիլիսիում և Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանությունների կազմում գործող Վրաստանի և Ռուսաստանի շահերի բաժինների ներուժը»,- հայտարարում է Վրաստանի արտաքին գործերի նախարարը: