Դավիթ Ճիճինաձեի հայտարարությունը հնարավոր է ահազանգող ազդանշան լինի Հանրային հեռարձակողի խմբագրական անկախության նկատմամբ
Դավիթ Ճիճինաձեի հայտարարությունը հնարավոր է ահազանգող ազդանշան լինի Հանրային հեռարձակողի խմբագրական անկախության նկատմամբ

Հանրային հեռարձակողի նոր և ընթացիկ լուրերի բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեն Հանրային հեռարձակողի անկախության հետ կապված պատգամավոր Դավիթ Ճիճինաձեի հայտարարությունը որակել է ահազանգող:

«Կարծում եմ ահազանգող է, երբ խորհրդանի անդամն անում է հայտարարություն հեռարձակողի անկախության հետ կապված: Կարևոր չէ, թե ինչպես է նա հիմնավորում իր հայտարարությունը: Երբ խոսքը վերաբերում է Հանրային հեռարձակողի անկախության հարցի վերանայմանը օրենսդրական մակարդակով, սա իրոք ահազանգող է այն տեսանկյունից, որ հնարավոր լուրջ ազդանշան լինի խմբագրական անկախության նկատմամբ»,- հայտարարում է Գիորգի Գվիմրաձեն:

Հեռարձակողի ֆինանսավորման և անկախության վերանայման թեմայով պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն խոսել էր կոմիտեների միավորված նիստին, որտեղ քննարկում էին 2019 թվականի բյուջեի նախագիծը: