Դավիթ Գարեջիում, Ուդաբնո վանք տանող ճանապարհը բաց է
Դավիթ Գարեջիում, Ուդաբնո վանք տանող ճանապարհը բաց է

Դավիթ Գարեջիում, Ուդաբնո վանք տանող ճանապարհը բաց է: Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է Դավիթ Գարեջիի ծայրագույն վարդապետ Կիրիոնը:

«Բարեբախտաբար, ճանապարհը բաց է, ուխտավորներին և հոգևորական անձանց առավոտից հնարավորություն է տրվում տեղաշարժվել: Ադրբեջանցի սահմանապահները դադարեցրել են սարքել արահետներ»,- հայտարարել է հայր Կիրիոնը:

Չորս օրվա ընթացքում ադրբեջանցի սահմանապահները փակել էին վանք տանող արահետները, որի պատճառով սահմանափակվել է այնտեղ գտնվող հոգևորականների և Դավիթ Գարեջիի հյուրերի տեղաշարժը:

Վրաստանի արտաքին գերատեսչությունում ադրբեջանական կողմի հետ հաղորդակցվելուց հետո հայտարարել են, որ կայացել է համաձայնություն արահետների բացման առնչությամբ: