Դավիթ Գարեջիի համալիրում եկեղեցու բացումը ևս մեկ քայլ է Գարեջիի համալիրի և սահմանների ճշտման հարցը կարգավորելու ուղղությամբ. Սալոմե Զուրաբիշվիլի
Դավիթ Գարեջիի համալիրում եկեղեցու բացումը ևս մեկ քայլ է Գարեջիի համալիրի և սահմանների ճշտման հարցը կարգավորելու ուղղությամբ. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունում է այն արդյունքը, որը հետևել է վարչապետ Գիորգի Գախարիայի Ադրբեջան այցին:

«Երկու երկրների ազգային հետաքրքրությունների և պատմության նախատեսմամբ, վրաց հասարակության համար  Դավիթ Գարեջի համալիրում գոյություն ունեցող եկեղեցիների բացումը ևս մեկ քայլ է, Գարեջի համալիրի և սահմանի ճշտման ուղղությամբ:

Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է և համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում, երկու երկրները կգտնեն իրենց շահերից բխող լուծումներ», – ասվում է Վրաստանի նախագահի հայտարարության մեջ:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առաջին պաշտոնական այցով երեկ գտնվում էր Ադրբեջանում:

Գիորգի Գախարիան Ադրբեջան կատարած այցը գնահատել է այսօրվա կառավարության նիստին և հայտարարել, որ վաղվանից Գարեջի համալիրում գտնվող եկեղեցիները կբացվեն հոգևորականների համար: