Դավիթ Բաքրաձեն հանդիպում է Քելի Դեգնանի հետ
Դավիթ Բաքրաձեն հանդիպում է Քելի Դեգնանի հետ

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն հանդիպում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանի հետ: Հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում:

Ինչպես հանդիպումից առաջ հայտարարել է Դավիթ Բաքրաձեն, այսօրվա հանդիպմանը նրանք զրուցելու են ապագա աշխատանքների մասին:

«Ամեն անգամ, երբ այցելություն է կատարվում, մենք շատ աշխատանք ունենք անելու: Ուստի դա այն հանդիպումներից մեկն է, որի ժամանակ մենք ծրագրելու ենք համատեղ աշխատանքը առաջիկա տարիներին», – հայտարարել է Բաքրաձեն:

Նոյեմբերի 17-18-ին Վրաստան էր այցելել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետի, նախագահի, պատրիարքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչ վերաբերում է ընդդիմության հետ հանդիպմանը, երեկ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերի հետ: