Դատախազությունում հաստատել են, որ Նիկա Գվարամիան վճարել է 40 000 գրավը
Դատախազությունում հաստատել են, որ Նիկա Գվարամիան վճարել է 40 000 գրավը

Գլխավոր դատախազությունում հաստատել են, որ «Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, վճարել է խափանման միջոցի տեսքով սահմանված 40,000 լարին:

Նիկա Գվարամիան երեկ «ֆեյսբուքում» գրել էր, որ վճարելու է գրավը: Թբիլիսիի քաղաքային դատարանը օգոստոսի 11-ին Նիկա Գվարամիային որպես խափանման միջոց սահմանել էր 40 հազար լարի գրավ, նրան արգելել են նաև հատել Վրաստանի պետական սահմանը: Դատավորի որոշմամբ, Գվարամիային գրավը վճարելու համար տրվել էր 30 օր ժամկետ: Մինչ այդ Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ չի պատրաստվում որևէ բան վճարել:

Դրա հետ, գլխավոր դատախազությունը «Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրենին, սեպտեմբերի 6-ին առաջադրել է նոր մեղադրանք: Ինչպես ասված է դատախազության հայտարարության մեջ, Գվարամիան մեղադրվում է  «Ռուսթավի 2» հեռուստատեսությանը պատկանող ունեցվածքի մեծ քանակությամբ յուրացման մեջ, որը իրականացվել է նախապես մտածած խմբի կողմից, ծառայողական դիրքի օգտագործմամբ, ինչպես նաև կաշարքի և կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով, որն առաջացրել է մեծ քանակությամբ կորուստ: Նման մեղադրանք է առաջադրվել նաև «Ռուսթավի 2»-ի նախկին ֆինանսական տնօրեն Կախաբեր Դամենիային և «ինտերմեդիա պլյուսի» տնօրեն Զուրաբ Իաշվիլուն: