Դատախազությունը պատրաստ է Գիորգի Շաքարաշվիլիի գործի քննության շրջանակներում համագործակցել ժողովրդական պաշտպանի հետ
Դատախազությունը պատրաստ է Գիորգի Շաքարաշվիլիի գործի քննության շրջանակներում համագործակցել ժողովրդական պաշտպանի հետ

Դատախազությունը պատրաստ է Գիորգի Շաքարաշվիլիի գործի քննության շրջանակներում համագործակցել ժողովրդական պաշտպանի հետ,- այս մասին ասված է գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ:

«Վրաստանի դատախազությունը հայտնում է իր պատրաստակամությունը Գիորգի Շաքարաշվիլիի հետաքննության ընթացքում համագործակցել ժողովրդական պաշտպանի հետ: Այս կապակցությամբ դատախազության ներկայացուցիչներն արդեն կապվել են ժողովրդական պաշտպանի գրասենյակի հետ: Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի ծանոթանալ քրեական գործի նյութերին», – ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը դիմել է դատախազությանը Գիորգի Շաքարաշվիլիի կանխամտածված սպանության գործի նյութերին ծանոթանալու խնդրանքով: