Դատախազությունը Նիկա Մելիայի խափանման միջոցառման տեսքով սահմանված բանտարկությունը փոխելու նպատակով դիմել է դատարանին
Դատախազությունը Նիկա Մելիայի խափանման միջոցառման տեսքով սահմանված բանտարկությունը փոխելու նպատակով դիմել է դատարանին

Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարանին, «Ազգային շարժման» նախագահ, Նիկա Մելիայի համար խափանման միջոցառման տեսքով սահմանված բանտարկությունը փոխելու միջնորդությամբ:

Այս մասին տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են հետաքննչական գերատեսչությունում:

Դեռ անհայտ է, թե երբ կկայանա դատական նիստը:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության տեղեկությամբ, Նիկա Մելիայի գրավի գումարը՝ 40 հազար լարին վճարված է:

«Այսօր պարոն Մելիային նախնական կալանքից ազատելու համար վճարվել է 40 000 լարի գրավը, որը հաջորդեց քաղաքական կուսակցությունների փոխադարձ համաձայնությանը, որը ձեռք է բերվել 2021 թվականի ապրիլի 19-ին Եվրամիության միջնորդությամբ կնքված համաձայնագրի համատեքստում: Մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում երկու անկախ կազմակերպություններին, որոնք համաձայնել են զգալի աջակցություն ցուցաբերել այս գործընթացում. Եվրոպական հիմնադրամին ժողովրդավարության համար (European Endowment for Democracy), որը տրամադրեց գումարը և Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային, նշված գումարը իշխանություններին փոխանցելու համար: Սա Վրաստանում քաղաքական ճգնաժամը դադարեցնելու և ապրիլի 19-ի համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլ է: Մենք ակնկալում ենք, որ այս քայլը մեծապես կօգնի բոլոր ընտրված խորհրդարանականներին միանալ համաձայնագրին և նպաստել դրա իրականացմանը` ի շահ Վրաստանի, նրա քաղաքացիների, Եվրամիություն-Վրաստան հարաբերությունների և Վրաստանի եվրաատլանտյան ապագայի», – ասված է Եվրամիության ներկայացուցչության կայք էջում մայիսի 8-ին իր տեղադրված հայտարարության մեջ: