Դատախազությունը Նիկա Մելիայի կապակցությամբ տարածել է տեսանյութ

Նիկանոր Մելիայի գործում մեղադրող կողմից ձեռք բերված ապացույցների, այդ թվում տեսաապացույցների կապակցությամբ, գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել արտակարգ ասուլիս: Դատախազության լրատվությամբ, Նիկա Մելիայի պաշտպանող կողմը ստեղծել է տեսանյութի սեփական տարբերակը և սխալ հասարակական կարծիք ստեղծելու համար, տարբերվող ձևով ներկայացրել է հասարակությանը: Դատախազությունը Նիկա Մելիայի կապակցությամբ տարածել է նաև տեսանյութ:

«Փաստաբանների կողմից հասարակությանը ներկայացված տեսանյութը իրականում մեղադրող կողմի կողմից ձեռք բերված ապացույցների տարբերվող, պաշտպանող կողմի համար օգտակար տեսանյութը իրենից ներկայացնում է հասարակությանը թյուրիմացության մեջ մտցնելու փորձ: Կոնկրետ, տեսանյութը, որը ապացուցում է Նիկանոր Մելիայի մեղքը, դատախազությունը փոխանցել էր պաշտպանող կողմին: Իր հերթին պաշտպանող կողմը ստեղծել է տեսանյութի սեփական տարբերակը և այն հասարակությանը ներկայացրել տարբերվող ձևով:

Այժմ մենք այս տեսանյութը կքննարկենք հաջորդականությամբ:

2019 թվականի հունիսի 20-ին ժամը 17:25-ից, Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում Վրաստանի խորհրդարանի մոտ սկսել են հավաքվել ցուցարարները:

Ցույցը ընթանում էր խաղաղ, սակայն մոտ 21:07-ին ցուցարարներին խոսքով դիմել է Նիկանոր Մելիան և կոչ արել հավաքվածներին մտնել խորհրդարան, եթե նրանց պահանջները չկատարվեն: «Գտնում եմ, որ այստեղ գործ չունենք, մենք պետք է մտնենք խորհրդարան (ձեռքներս վեր), քանի դեռ ժողովուրդը ետ չի վերադարձնի երկիրը և խորհրդարանը»,-սրանք այն կոչերն էին, որը արել է Նիկանոր Մելիան:

Մոտ 21:46-ին Նիկանոր Մելիան կրկին դիմել է հավաքվածներին և 10 րոպե անց կոչ արել շարժվել դեպի խորհրդարանի մուտքը:

Նիկանոր Մելիայի կոչից 6 րոպե անց, խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարները, Նիկանոր Մելիայի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ սկսել են բռնություն իրականացնել խորհրդարանի մոտ հավաքված ոստիկանների նկատմամբ: Որպես զենք օգտագործել են տարբեր նյութեր և վնասել են ոստիկանների մոտ ունեցած իրերը: Մոտ 22:51-ին Նիկանոր Մելիան կրկին դիմում է ցուցարարներին և կոչ անում չհեռանալ Ռուսթավելիի պողոտայից, մինչ չեն հասնի իրենց նպատակին:

Մոտ 23:39-ին, այն ժամանակ, երբ Նիկանոր Մելիան կրկին դիմում էր ցուցարարներին, խորհրդարանի մուտքի մոտ քաղաքացիները շարունակում էին գրոհել ոստիկաններին: Նրանք խլում էին ոստիկաններից պաշտպանիչ իրերը, պատնեշից առ.անգում էին ոստիկաններին և նրանց հանդեպ ուժ գործադրելով հասցնում էին ֆիզիկական անպատվություն: Դրանից հետո, 23:56-ին ներքին գործերի նախարարությունը առաջին անգամ օգտագործեց արցունքաբեր գազ:

Նիկանոր Մելիան, ինչպես նաև Ռուսթավելիի պողոտայում հավաքված հազարավոր ցուցարարներ տեսնում էին, որ իրականում խաղաղ ճանապարհով խորհրդարան չէին մտնի, քանզի խորհրդարանը պաշտպանվում էր կենդանի պատնեշը: Նիկանոր Մելիան փորձում էր բռնի ուժող գրոհը թաքցնելու նպատակով օգտվել այնպիսի խոսքերից, ինչպիսիք են ՝ «մտնենք խաղաղ», «ձեռքերը վեր բարձրացրած մտնենք» և այլն:

Կոչ անելու պահին և մինչ այդ, Նիկանոր Մելիան գիտակցում էր, որ նա Վրաստանի խորհրդարանի անդամ էր և հասարակության մեջ վայելու էր հեղինակություն և այնպես էլ բարձր էմոցիոնալ ֆոնի տակ գտնվող մարդկանց օգտագործումը կարող էր բերել ծանր հետևանքներ:

Հայտնում ենք նաև, որ Նիկանոր Մելիայի մեղադրանքի քրեական գործով հետաքննությունը շարունակվում է: Այս պահին հարցաքննվել է մոտ 80 մարդ:

Նշենք նաև, որ շարունակվում է հետաքննությունը հունիսի 20-21-ին խորհրդարանի մոտ ցուցարարներին ցրելու ժամանակ իրավապահների կողմից ուժի չարաշահման գործով:

Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննչական գործընթացի թափանցիկության ապահովման համար կրկին շարունակում է սերտ համագործակցել ժողովրդական պաշտպանի և ոչկառավարական կազմակերպությունների հետ»,-հայտարարել են գլխավոր դատախազությունում: