Դատախազությունը Նիկա Մելիայի համար խափանման միջոցի տեսքով պահանջում է 100 հազար լարի գրավ և պետական սահմանը հատելու սահմանափակում
Դատախազությունը Նիկա Մելիայի համար խափանման միջոցի տեսքով պահանջում է 100 հազար լարի գրավ և պետական սահմանը հատելու սահմանափակում

Դատախազությունը Նիկա Մելիայի համար խափանման միջոցի տեսքով պահանջում է 100 հազար լարի գրավ և պետական սահմանը հատելու սահմանափակում,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Վրաստանի դատախազությունում:

Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, Վրաստանի գլխավոր դատախազությունը Նիկա Մելիայի կողմից խափանման միջոցի պայմանների խախտման համար, դատարանին դիմել է ավելի խիստ խափանման միջոց սահմանելու միջնորդությամբ:

«Դատախազությունը Նիկա Մելիայի համար խափանման միջոցի տեսքով պահանջում է 100 հազար լարի գրավ և պետական սահմանը հատելու սահմանափակում»,- Վրաստանի առաջին ալիքին ասել է դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ, Բաիա Ցանավան:

Նիկա Մելիայի դատավարությունը Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված է ժամը 17:00-ին:

«Միասնական ազգային շարժման» Գլդանիի մեծամասնական թեկնածու Նիկա Մելիան, նոյեմբերի 1-ին խորհրդարանի դիմաց կայացած հանրահավաքում, որտեղ ընդդիմությունը բողոքում էր ընտրությունների արդյունքների հրապարակման դեմ, ապարանջանը, որը կրում էր պրոբացիայի ազգային ծառայության պահանջով նետել է ցուցարարների կողմը: Նիկա Մելիան հայտարարել էր, որ այլևս չի պատրաստվում ապարանջան կրել:

Նիկա Մելիային էլեկտրոնային ապարանջանը կցվել էր 2019 թվականի հուլիսի 3-ին: Ավելի վաղ, հունիսի 27-ին, Մելիային խափանման միջոց էր սահմանվել 30 հազար լարի գրավ: Նիկա Մելիային գլխավոր դատախազությունը մեղադրանք էր առաջադրել 2019 թվականի հունիսի 20-21-ին խորհրդարանի առջև տեղի ունեցած ցույցում խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և մասնակցելու փաստով:

Թողնել մեկնաբանություն