Դատախազությունը մեղադրանք է առաջադրել տղամարդուն, որը ձերբակալված է կնոջ առողջությանը կանխամտածված ծանր վնասվածք հասցնելու մեջ, որն հանգեցրել է մահվան
Դատախազությունը մեղադրանք է առաջադրել տղամարդուն, որը ձերբակալված է կնոջ առողջությանը կանխամտածված ծանր վնասվածք հասցնելու մեջ, որն հանգեցրել է մահվան

Վրաստանի դատախազությունը, ընտանիքի անդամի նկատմամբ առողջությանը կանխամտածված ծանր վնասվածք հասցնելու փաստով, որն առաջացրել է մահ, մեղադրանք է առաջադրել Ռ.Մ.-ին:

«Ներքին գործերի նախարարության կողմից իրականացրած հետաքննությամբ հաստատվել է, որ 2021 թվականի հունիսի 12-ին, Բոլնիսիի մունիցիպալիտետի Նախիդուրի գյուղում, Ռ.Մ.-ն, կնոջը, Ս.Ի.-ին հասցրել է ֆիզիկական անպատվություն: Ստացված վնասվածքներից Ս.Ի.-ին մահացել է մինչ հիվանդանոց հասցնելը: Իրավապահները Ռ.Մ.-ին ձերբակալել են հունիսի 13-ին: Նրան մեղադրել են Վրաստանի քրեական օրենսգրքի 11 պրիմա – 117-րդ հոդվածի 4-րդ մասով (ընտանիքի անդամի նկատմամբ իրականացրած առողջությանը կանխամտածված ծանր վնասվածք, որը հանգեցրել է մահվան): Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ `վեցից ինը տարով ազատազրկում:

Բոլնիսիի շրջանային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և Ռ.Մ.-ին որպես խափանման միջոց է սահմանել բանտարկություն:
Քրեական գործով հետաքննությունը շարունակվում է: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն Ս.Ի.-ի մահվան հանգամանքները պարզելու նպատակով, որի արդյունքից հետո տեղի կունենա գործի վերաորակավորում»,- հայտարարել են դատախազությունում: