Դատախազությունը դատարանին դիմել է Իլիա Ջիշկարիանիին խափանման միջոց սահմանելու պահանջով
Դատախազությունը դատարանին դիմել է Իլիա Ջիշկարիանիին խափանման միջոց սահմանելու պահանջով

Վրաստանի գլխավոր դատախազությունը դատարանին դիմել է Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր Իլիա Ջիշկարիանիին խափանման միջոց սահմանելու պահանջով:

Դատախազությունում դեռևս չեն կոնկրետացնում, թե ինչ տիպի խափանման միջոցի սահմանում է պահանջում մեղադրող կողմը:

Դեռևս հայտնի չէ, երբ կնշանակվի դատական նիստը:

Վրաստանի գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 8-ին մեղադրանք էր առաջադրել Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր Իլիա Ջիշկարիանիին: Իսանիի շրջանի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Իլիա Ջիշկարիանիին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի սեպտեմբերի 30-ին, նրա ներկայացուցչական բյուրոյի մասնագետ Թամթա Թոդաձեի նկատմամբ իրականացված սեռական ոտնձգության և նրան ծեծի ենթարկելու փաստով: Դատախազությունը Թամթա Թոդաձեին ճանաչել է տուժած: