Դատախազությունը դադարեցրել է Birja Mafia համույթի երկու անդամի նկատմամբ քրեական հետապնդումը
Դատախազությունը դադարեցրել է Birja Mafia համույթի երկու անդամի նկատմամբ քրեական հետապնդումը

Վրաստանի գլխավոր դատախազությունը դադարեցրել է Birja Mafia համույթի երկու անդամի նկատմամբ քրեական հետապնդումը: Այս մասին ասված է դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ:

Բացի այդ ասված է, որ դատախազությունը շարունակում է Գիորգի Քեբուրիայի և Միխեիլ Մգալոբլիշվիլիի նկատմամբ Վրաստանի ներքին գործերի նախարարության առանձին աշխատակիցների կողմից,  ծառայողական իրավասությունների չարաշահման և առանձնահատուկ ծանր հանցանքի մասին քրեական գործով ապացույցների կեղծման փաստով հետաքննությունը:

Հիշեցնենք, Birja Mafia համույթի անդամներին ձերբակալել էին հունիսի 7-ին և ազատ արձակել 20 000 գրավի դիմաց: