Դատախազությունը աշխատանքային իրավասությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալել է ՆԳՆ-ի երկու աշխատակցի
Դատախազությունը աշխատանքային իրավասությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալել է ՆԳՆ-ի երկու աշխատակցի

Վրաստանի դատախազության աշխատակիցները, ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության հետ համագործակցությամբ, դատարանի վճռի հիման վրա, բռնության, աշխատանքային իրավասությունները չարաշահելու փաստի հիման վրա ձերբակալել են ՆԳՆ-ի Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության Ռուսթավիի քաղաքային վարչության երկրորդ բաժնի թաղային տեսուչ-քննիչներ՝ Ի.Դ-ին և Բ.Բ-ին:

Տեղեկությունն այս մասին տարածել է Վրաստանի դատախազությունը:

Քրեական գործով հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 333-րդ հոդվածի երրորդ մասի «բ» ենթակետով, որը նկատի ունի 5–րդ 8 տարվա ազատազրկում, ինչպես նաև պաշտոն զբաղեցնելու իրավունքի կասեցում՝ մինչև 3 տարի ժամկետով: